982 դիտում
09:31 09-07-2023
Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկի Չինաստանի նկատմամբ
Անցած տարի Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքն առաջին անգամ Չինաստանը ճանաչեց որպես մարտահրավեր իր անվտանգությանը: Հաջորդ շաբաթ, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները կհանդիպեն Վիլնյուսում, այլանսը պատրաստվում է կոնկրետ գործողություններ ձեռնարկել Պեկինի ուղղությամբ: Գրում է «Ամերիկայի ձայնը»։
ՆԱՏՕ-ի Հնդկական-խաղաղօվկիանոսյան գործընկերներ Ավստրալիան,Նոր Զելանդիան, Ճապոնիան և Հարավային Կորեան մասնակցելու են դաշինքի գագաթնաժողովին։
Պատերազմը Ուկրաինայի դեմ և լարվածությունը Թայվանի նեղուցում
Այս երկու կետերը աշխարհագրորեն հեռու են միմյանցից, բայց աշխարհաքաղաքական առումով փոխկապակցված։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս տարվա սկզբին Տոկիոյում հայտարարել էր. «Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, այն ուղերձ կլինի, որ բռնապետական ռեժիմները բիրտ ուժի միջոցով կարող են հասնել իրենց նպատակներին: Սա վտանգավոր է։ Պեկինն ուշադիր հետևում է և դասեր քաղում, որոնք կարող են ազդել նրա ապագա որոշումների վրա»:
Եթե Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը որոշի ներխուժել Թայվան, ապա ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-նկարող են ներքաշվել հակամարտության մեջ։
Անցած տարի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում ընդունված հայեցակարգում Չինաստանը բնութագրվեց որպես «համակարգային մարտահրավեր եվրաատլանտյան անվտանգությանը»:
Այս տարվա գագաթնաժողովում հայեցակարգը պետք է գործ դառնա
Թայվանի և նավագնացության ազատության վերաբերյալ մտահոգություններից զատ, ՆԱՏՕ-ն անհանգստացած է եվրոպական կարևորագույն ենթակառուցվածքներում (օրինակ, «5G» ցանցում) Պեկինի ընդլայնվող ներկայությամբ։
Ատլանտյան խորհրդի Անդրատլանտյան անվտանգության նախաձեռնության անդամ Անկա Աղաչիի խոսքով, չինական կիբեր և հիբրիդային գործունեություններն ու Եվրոպայում քաղաքական ազդեցությունը աճող մտահոգություն են:
Հնդկական-խաղաղօվկիանոսյան գործընկերներ Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան անցալ տարի ևս մասնակցում էին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
«Հնդկական-խաղաղօվկիանոսյան այս երկրները Չինաստանի հետ համագործակցության եզակի փորձ ունեն և կարող են արժեքավոր հեռանկարներ ուրվագծել քննարկման համար»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Թեև դաշնակիցները համաձայն են ձևակերպման հետ, որ Չինաստանի ներկայացրած մարտահրավերն իրական է, այնուամենայնիվ, խնդրին առնչվող նրանց դիրքորոշումները տարբերվում են:
Եվրոպական շատ երկրներ մեծապես հենվում են չինական ներդրումների և Պեկինի հետ առևտրի վրա: Եվրամիության տվյալների համաձայն, Չինաստանին բաժին է ընկնում Հին աշխարհի արտահանման գրեթե 10%-ը և ներմուծման մոտ 20%-ը։

Նմանատիպ նյութեր
4135 դիտում
20:29 23-03-2017
Ռուսաստանի ԱԳՆ. Արևմուտքը քայլեր կձեռնարկի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տապալելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
583 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
613 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1225 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN