11974 դիտում
13:31 09-07-2023
Բագրատաշենի անցակետում՝ Վրաստանի կողմում, կիլոմետրանոց հերթեր են բեռնատար մեքենաների համար. վարորդները մի քանի գիշեր ստիպված անց են կացնում մեքենաներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 3 օր է՝ Բագրատաշենի անցակետում մեծ հերթեր են գոյացել բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդները Վրաստան մեկնելուց և վերադառնալուց ստիպված՝ օրերով սպասում են, որպեսզի անցնեն սահմանը: Նրանք ասում էին, որ անգամ Լարսի անցակետում, որտեղ միշտ հերթեր են լինում, հերթ այս պահին չկա, բայց Հայաստան-Վարստան սահմանի՝ Բագրատաշենի անցակետում, Վրաստանի կողմում կիլոմետրանոց հերթեր են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատար մեքենաների վարորդները ստիպված են մի քանի գիշեր մնալ ավտոմեքենաների մեջ, որ անցնեն սահմանը: Վարորդները խնդրում են պարզաբանում համապատասխան պետական կառույցից՝ արհեստական հերթերի գոյացման համար:
Քաղաքացիները նաև ասում էին, որ ունեն ռենտգեն ստուգման շարժական մեքենա, որը գործի չեն դնում, այնինչ եթե գործի դնեն, հերթերը շատ արագ կվերանան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»