34369 դիտում
21:01 09-07-2023
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Ford Focus-ը, Toyota Camry-ն ու 07-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. 7 ժամից ավելի է քննչականը չի բարեհաճում գալ դեպքի վայր՝ պատճառաբանելով, թե դա իրենց գործը չի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Ford Focus, Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով 3 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Տեղում մոտ 7 ժամից ավելի է ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Արսեն Մարտիրոսյանն ու Արման Բագրատյանը, քանի որ արդեն մի քանի ժամ է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները հրաժարվում են գալ դեպքի վայր՝ պատճառաբանելով, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, իրենք այստեղ անելիք չունեն, իսկ տեղում ԱՊՊԱ-ի աշխատակիցը վարորդներին հայտնել է, որ իրենք փոխհատուցում չեն կատարի, եթե չլինի քննիչի տված եզարակցությունը վթարի վերաբերյալ:
Այս պահին վարորդները չգիտեն, թե որ կառույցն է վթարը ձևակերպելու, քննչականն ասում է՝ ճանապարհային ոստիկանների գործն է, մինչդեռ նոր ընդունված օրենքով ճանապարհային ոստիկանները լիազորված չեն այնպիսի վթար ձևակերպեն, որի հետևանքով մարդիկ են հիվանդանոց տեղափոխվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս բարձիթողի վիճակի պատճառով մի քանի վթարներ բարեբախտաբար տեղի չունեցան՝ շնորհիվ վթարի վայրում աշխատող ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբի՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:
Իրավիճակը նույնիսկ լարվել էր ու վարորդները, դեպքի վայր ժամանած նրանց հարազատները ուզում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհը, սակայն այս պահին ձեռնպահ մնացին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+