211652_close_icon
views-count733 դիտում article-date 13:41 10-07-2023

Վարչապետին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:  Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է մարզում իրականացված և ներկայումս ընթացքում գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2018-2023թթ. 356 սուբվենցիոն ծրագրերն իրականացվել և իրականացվում են հետևյալ ոլորտներում՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, բակերի սալարկում, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզների վերանորոգում, կառուցում և վերակառուցում, հասարակական շենքերի, այգիների պուրակների կառուցում/բարեկարգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցում/նորոգում, բնակավայրերի գազիֆիկացում, մեքենասարքավորումների, տեխնիկայի  ձեռք բերում, գույքի ձեռք բերում (մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի տուն), վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, խորքային հորերի հորատում, համայնքների գլխավոր հատակագծերի մշակում:

2022 թվականին հաստավել են 12 մլրդ դրամի սուբվենցիոն 60 ծրագրեր, որոնց աշխատանքների 80 տոկոսն ավարտվել է: 2023 թվականի համար հավանության է արժանացել  40 ծրագիր՝ 11 մլրդ 227 մլն դրամ արժեքով:

Նմանատիպ նյութեր