211652_close_icon
views-count1072 դիտում article-date 16:31 10-07-2023

Փաշինյանը Հրազդանում ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին

ՀՀ վարչապետն այցելել է Կոտայքի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  Նիկոլ Փաշինյանը.
 
«Հրազդան քաղաքում ծանոթացա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: 
 
Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:
 
Հրազդանում ընթացքի մեջ են նաև թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին: Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ»:

Նմանատիպ նյութեր