10569 դիտում
16:35 30-09-2018
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նորակառույց «Կամար» բիզնես կենտրոնի գործունեությանն ու ստեղծված պայմաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման արարողությանը: Կառավարության ղեկավարը բիզնես կենտրոնի թանգարանում ծանոթացել է շենքի պատմությանը, այնուհետև շրջայց կատարել բիզնես կենտրոնում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ստեղծված պայմաններին, ներկա գտնվել շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությանը:
«Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014 թվականին: Ծառի մետաղյա քանդակի հեղինակներն են ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը և քանդակագործ Դավիթ Երևանցին: Բիզնես կենտրոնը միավորում է 3 տարբեր ժամանակաշրջանի շենքերը` ցարական, խորհրդային, ժամանակակից: «Սև» շենքը, որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից, ինչով և պայմանավորված է շենքի անունը, կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով` 1910 թ.-ին: Այն եղել է ժամանակին տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքը, ուր մինչ այսօր էլ իրականացվում է բանկային գործունեություն: Գյուղատնտեսական բանկի շենքը կառուցվել է 1926 թ.-ին` ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով, որի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին:
Տեղեկացվել է, որ «Կամար» բիզնես կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես կենտրոնն է Հայաստանում: Արժանացել է BREEM հավաստագրի, որը 1990 թ.-ին բրիտանական BRE Global ընկերության կողմից ստեղծված մեթոդաբանություն է: BREEAM-ը թարգմանաբար նշանակում է «շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ»: Տեղեկացվել է, որ «Կամար»-ը Հայաստանում BREEAM հավաստագրին արժանացած առաջին նախագիծն է:
Բինզես կենտրոնի շենքն ունի 9 հարկ, ստորգետնյա կայանատեղի` 4.8 հազ. քմ` 100 մեքենայի կայանման հնարավորությամբ: Էլեկտրական մեքենաների համար նախատեսված է լիցքավորման կայան: Շենքի տանիքում գործում է արևային կայան: Շենքում գործում է 8 վերելակ, որոնք էներգախնայող են: Բոլոր լուսային սարքերը էներգախնայող led տեսակի են: Ինտերիերում պահպանված են պատմական շենքի տուֆե քարերը, որոնք համադրված են ժամանակակից դիզայներական լուծումների հետ: Սպասարկման սրահը կառուցված է ժամանակակից բարձր պահանջներին համապատասխան, հագեցած է գերժամանակակից տեխնոլոգիական միջոցներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
16:00 02-12-2023
Փաշինյանն այցելել է Ջրառատի նորակառույց դպրոց. շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին
11320 դիտում
10:48 30-09-2018
Վարչապետը մասնակցում է «Կամար» բիզնես կենտրոնի հանդիսավոր բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»