19301 դիտում
16:40 10-07-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում․ բավել են Nissan-ն ու Opel-ը․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Վահե Դ․-ի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 78-ամյա Ստեփան Բ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ստեփան Բ.-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 72-ամյա Ելեն Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Սերոբյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ռաֆիկ Անանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)