211652_close_icon
views-count34769 դիտում article-date 20:26 15-12-2023

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Mitsubishi-ի վարորդը, լինելով ոչ սթափ, Օշական գյուղում բախվել է բնակչի տան քարե պարսպին, փլուզել այն ու վնասել կայանված Opel-ը․ ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Տիգրան Առաքելյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցի 1-ին հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 39-ամյա Վահագն Հակոբյանին պատկանող տան քարե պարսպին, փլուզել այն, ապա վնասել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Համլետ Հակոբյանին պատկանող՝ կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Ա․-ն և նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Անահիտ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ վիրավորը նրա կինն է։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր