211652_close_icon
views-count895 դիտում article-date 13:15 11-07-2023

Թուրքիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը կարող է վավերացնել մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը. CNN

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ, խորհրդարան) կարող է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնել մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը, տեղեկացրել է CNN Türk հեռուստաալիքը։

Սկզբում Շվեդիայի հայտը պետք է ընդունի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։ Հետո այն կուղարկվի խորհրդարանի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը։ Հավանությունից եւ Resmi Gazete կառավարական տեղեկատուում նախագահի ստորագրությամբ հրապարակումից հետո ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման գործընթացն Անկարայի կողմից կավարտվի։

Ավելի վաղ CNN Türk  հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը Թուրքիայի խորհրդարանին կհանձնվի առաջիկայում, սակայն այն հավանաբար հավանության կարժանանա աշնանային նստաշրջանում, քանի որ այս շաբաթ օրենսդիրները արձակուրդ են գնում։

Նմանատիպ նյութեր