211652_close_icon
views-count1045 դիտում article-date 11:26 12-07-2023

Տիգրան Ավինյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցության հարցը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հայտնում է քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

Փոխքաղաքապետը, ընդգծելով Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունն ու տարբեր բնագավառներում համատեղ նոր նախագծերի իրագործումը: Խոսելով ընթացիկ ծրագրերից՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցությանը:

Դեսպան Անն Լույոն, շնորհակալություն հայտնելով բովանդակային և հագեցած հանդիպման համար, իր հերթին կարևորել է իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը, նաև ոլորտային մասնագետների ուղիղ շփումներն ու փորձի փոխանակումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև քաղաքային այլ ծրագրերի շուրջ, քննարկել քաղաքապետարանի և դեսպանության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր