211652_close_icon
views-count916 դիտում article-date 11:17 13-07-2023

Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները։ Բլինքենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով հումանիտար և առևտրային տարանցման կարեւորությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը․

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նրան տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության և քննարկումների ժամանակ ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին:

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման կարևորությունը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր