748 դիտում
18:00 05-06-2023
Հայ և արգենտինացի խորհրդարանականները հայտարարություն են տարածել, ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կարևորությունը
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը հայտնում է, որ հայ և արգենտինացի խորհրդարանականները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է.
«Հայ և արգենտինացի օրենսդիրները, հանդիսանալով համապատասխան բարեկամական խմբերի անդամներ, արգենտինացի օրենսդիրների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցի շրջանակում Երևանում կայացած հանդիպումների արդյունքում ցանկություն են արտահայտում խթանել օրենսդրական, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող աշխատանքները՝ հետևյալ հիմնական դրույթների հիման վրա.
Մարդու իրավունքների հանդեպ հարգանք,
Ժողովրդավարական համակարգերի ամրապնդում,
Միջազգային վեճերի խաղաղ լուծում,
Ագրեսիայի բացառման սկզբունք,
Միջազգային խաղաղություն և անվտանգություն,
Երկկողմ տնտեսական գործունեության խթանում,
Մշակութային կապերի ամրապնդում,
Արգենտինայում հայ համայնքի՝ համերաշխությանը միտված գործողությունների տեսանելիության մակարդակի բարձրացում:
Այդ նպատակով և վեճերի լուծման հարցում ևս մեկ անգամ հանդես գալով երկխոսության և դիվանագիտության դիրքերից՝ ընդգծում են հումանիտար ճգնաժամի խորացումից խուսափելու նպատակով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կարևորությունը, ինչպես նաև՝ 2020 թվականի ողբերգական ռազմական գործողություններից հետո որպես ռազմագերիներ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը»:

Նմանատիպ նյութեր
841 դիտում
13:07 21-01-2023
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը
916 դիտում
11:17 13-07-2023
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»