211652_close_icon
views-count6918 դիտում article-date 10:32 13-07-2023

Նոր Հաճնի խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում իր հյուրընկալ դռները բացեց «Մխիթարյան արվեստանոցը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 2-ին Նոր Հաճնի խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում իր հյուրընկալ դռները բացեց «Մխիթարյան արվեստանոցը»։ 

13 տարի պահանջվեց գեղանկարիչ Գևորգ Մխիթարյանից, իր այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նրա նպատակն էր ստեղծել  արվեստանոց-ցուցասրահ, որտեղ պարբերաբար կլինեն ցուցադրություններ, և կկրթվեն բոլոր  այն սկսնակ նկարիչները, ովքեր ունեն վրձնելու շնորհ և կցանկանան հմտանալ  այս գործում։
 
Հանդիսավոր արարողությանը մասնակից եղան բազմաթիվ հյուրեր ոչ միայն Նոր Գեղիից, այլև Երևանից, ՀՀ բոլոր մարզերից, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից։
 
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Նոր Գեղիի վարչական ղեկավարը և հոգևոր առաջնորդը։
 
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան  բազմաթիվ հյուրեր։
   
«Մխիթարյան արվեստանոցի» բացման արարողության մասնակից հյուրերին շնորհակալություն հայտնեց Գևորգ Մխիթարյանը։ 
       
Արվեստանոցի մուտքի ժապավենը կտրելով՝ Գևորգ, Աննա, Լևիկ և Ժան Մխիթարյանները ազդարարեցին իրենց  արվեստանոցի  ծնունդը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր