817 դիտում
12:35 13-07-2023
Միջազգային դատարանի որոշմամբ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար․ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:
Նա նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։
Վարչապետի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան։
«Եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունը ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել, և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքը արգելափակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով և, հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում և էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
685 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին