211652_close_icon
views-count1204 դիտում article-date 16:32 13-07-2023

Ուկրաինան կստանա F-16 կործանիչները․ Ռուսաստանը կուլ կգնա․ Կուլեբա

Ուկրաինան, չնայած Ռուսաստանի սպառնալից հայտարարություններին, կստանա F-16 կործանիչներ։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Ռուսաստանի համար միակ սպառնալիքն ուկրաինացի զինվորն է: Ահա թե ումից պետք է ամենից շատ վախենան Պուտինն ու իր շրջապատը: Ուկրաինան F-16-ը կստանա ըստ ժամանակացույցի: Ռուսաստանը կուլ կգնա՝ չնայած Լավրովի սպառնալիքներին»,- նշել է Կուլեբան:

Նրա մեկնաբանությունը հնչել է ի պատասխան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առ այն, որ Ռուսաստանն Ուկրաինային արևմտյան F-16 կործանիչներ տրամադրումը դիտարկելու է որպես «միջուկային սպառնալիք» և «իրադարձությունների ծայրահեղ վտանգավոր զարգացման օրինակ»:

«Մենք տեղեկացրել ենք միջուկային պետություններին՝ Միացյալ Նահանգներին, Բրիտանիային և Ֆրանսիային, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների միջուկային զենք կրելու հնարավորությունը»,- ասել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր