211652_close_icon
views-count946 դիտում article-date 11:08 09-07-2023

Ուկրաինայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ կկարճանա. Դմիտրի Կուլեբա

«Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համար մի քանի կարևոր որոշումներ արդեն համաձայնեցված են», - գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը՝ հուլիսի 8-ի երեկոյան, Instagram-ում՝ ամփոփելով նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Բուլղարիա, Չեխիա, Սլովակիա և Թուրքիա կատարած այցերի արդյունքները։ Գրում է DW-ն։

«Սա շատ կարևոր արդյունք է, որի մասին, ինչպես և շատ այլ դեպքերում, մեզ ասացին, որ դա տեղի չի ունենա, բայց մենք դա արեցինք մեր ամենամոտ գործընկերների հետ միասին»,- հավելել է Կուլեբան։ Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով, որը կանցկացվի հուլիսի 11-ից 12-ը Վիլնյուսում, Ուկրաինայի ճանապարհը դեպի Հյուսիսատլանտյան դաշինք «միանշանակ կկարճանա»։

Միաժամանակ, ուկրաինական դիվանագիտության ղեկավարը մատնանշել է, որ «հստակություն չկա Ուկրաինային այսօր ՆԱՏՕ-ին միանալու հրավերի հետ կապված»։ «Հիմա բացառիկ պահ է այս հարցում հստակեցնելու համար: ՆԱՏՕ-ի համար այս հնարավորությունը բաց թողնելը կնշանակի նվեր տալ Պուտինին, երբ նա պետք է սեղմվի բոլոր ճակատներում»,- ասել է Կուլեբան:

Նմանատիպ նյութեր