211652_close_icon
views-count1048 դիտում article-date 11:48 14-07-2023

Արցախցիները երթով շարժվեցին դեպի ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակ, հետո կգնան ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ հուլիսի 14-ին, համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ ելույթից հետո ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց իրենք հետագա քայլերի մասին։

Նա տեղեկացրեց, որ հիմա շարժվելու են դեպի ԿԽՄԿ գրասենյակ, որ հնչեցնեն իրենց պահանջը, այն է՝ իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Այնուհետև շարժվելու են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր՝ ռուս խաղաղապահներին ներկայացնելու Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք, որից հետո հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով։

Նմանատիպ նյութեր