70464 դիտում
15:40 15-07-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «MAN», «ЗИЛ», «МАЗ» բեռնատարներն ու ՎԱԶ-2109-ը. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու պարեկները. երթևեկությունը դարձել է միակողմանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող 1-ին կմ հատվածում՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում, բախվել են Երևանի բնակիչ 44-ամյա Առաքել Ն.-ի վարած MAN մակնիշի բեռնատարը, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Խ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շավարշ Խ.-ի վարած МАЗ մակնիշի և ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Ժորա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված ՎԱԶ-2109-ի վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+