211652_close_icon
views-count1054 դիտում article-date 13:03 16-07-2023

Բայդենը հստակ ասել է, թե երբ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Անդրեա Կալան

NV ռադիոյի եթերում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Կալանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ «Ես պարզապես կարող եմ հաստատել այն, ինչ ասվել է... Նախագահ Բայդենն ասել է, որ երբ պատերազմն ավարտվի, այդ ժամանակ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է ավելի հստակ լինել այս հարցում»,- ասել է Կալանը:

«Բոլորը համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դա միանշանակ է: Եվ նախագահ Բայդենը երեկ նախագահ Զելենսկու հետ հանդիպումից հետո ասաց, որ հենց պատերազմն ավարտվի, մենք սկսում ենք այդ գործընթացը»,- ասել է Կալանը՝ նշելով, որ Ուկրաինան պետք է իրականացնի մի շարք բարեփոխումներ.

Միաժամանակ նա նշել է, որ միայն Ուկրաինան է որոշելու, թե ինչպիսին կլինի այս պատերազմի ավարտը։

«Ես ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգները չէ, որ պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի պատերազմի ավարտը, այլ Ուկրաինան: Եվ մենք կաջակցենք Ուկրաինային այդ հարցում»,- ասաց նա:
2023 թվականի հուլիսի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բայդենն ասել է, որ «ցանկանո՞ւմ են տեսնել Ուկրաինան ՆԱՏՕ-ում» հարցն այլևս չկա։ 

Սպիտակ տան ղեկավարը նաև հիացմունք է հայտնել ուկրաինացիների տոկունության համար և ընդգծել, որ Ուկրաինան օրինակ է ողջ աշխարհի համար, և ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի Ուկրաինային հնարավորինս արագ մատակարարի այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայի ժողովրդի ազատությունը պաշտպանելու համար։

Նմանատիպ նյութեր