211652_close_icon
views-count3850 դիտում article-date 16:22 27-06-2017

Չենք կարող հստակ ասել, թե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիվ մտադրություններ ունի. ՆԱՏՕ-ի գեներալ

ՆԱՏՕ-ն բախվել է Ռուսաստանի ռազմական պոտենցիալը ուժեղացնել ձգտմանը «գրեթե բոլոր ուղղություններով»: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Պետր Պավելը, գրում է [url=http://www.politico.eu/article/nato-general-petr-pavel-senior-military-officer-russia-threat-growing-on-all-fronts/]politico.eu[/url]-ն: Գեներալի դիտարկմամբ՝ վտանգի գնահատումը հիմնված է երկու բաղադրիչի վրա՝ հնարավորության և մտադրության: Երբ խոսքը հնարավորությունների մասին է, կասկածներ չկան, որ Ռուսաստանը զարգացնում է իր պոտենցիալը սպառազինության ինչպես ավանդական, այնպես էլ միջուկային տեսակներում, կարող է տեղակայել իր զորքերը մեծ հեռավորությունների վրա և դրանք արդյունավետ կերպով օգտագործել իր տարածքից բավականին հեռու: «Երբ խոսքը մտադրությունների մասին է, մենք չգիտենք դրանց մասին, որովհետև մենք չենք կարող հստակ ասել, թե արդյոք Ռուսաստանն ունի ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիվ մտադրություններ»,- հավելել է գեներալ Պետր Պավելը:

Նմանատիպ նյութեր