Ղրիմի կամուրջը պայթեցրել են ուկրաինական վերջրյա ԱԹՍ-ները․ Կրասնոդարում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները
Ղրիմի կամրջի վրա հարձակումն իրականացվել է 2 վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս մասին ռուսական լրատվաիջոցներին հայտնել է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
«Ժամը 03:05-ին ուկրաինական 2 վերջրյա անօդաչու սարքեր գրոհել են Ղրիմի կամրջի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
Ղրիմի կամրջի պայթեցումից հետո Կրասնոդարում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Եվգենի Նաումովը։
«Գիշերային իրադարձության կապակցությամբ քաղաքում ուժեղացվել են հասարակական անվտանգության միջոցառումները։ Վարորդներին խնդրում եմ նախապես պլանավորել երթուղին և ընտրել Ղրիմի կամուրջը շրջանցելու այլընտրանքային ուղիներ»,- ասել է նա։
Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը տեղեկացրել էր Ղրիմի կամրջի երկայնքով երթեւեկության դադարեցման մասին: Կամրջի պայթեցման հետեւանքով մահացել է ամուսնական զույգ, իսկ նրանց 14-ամյա դուստրը հոսպիտալացվել է: