211652_close_icon
views-count1882 դիտում article-date 17:41 18-07-2023

Եվրախորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է հանձնաժողովի` Թուրքիայի վերաբերյալ հաշվետվության մեջ։ Տեղեկություն հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։
Նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ելնելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության շահերից։
Հանձնաժողովը կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը, և ողջունում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը` գոհունակությամբ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
 
«Հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»,- ասված է զեկույցում։
 
Փաստաթղթում Թուրքիային ուղղված ևս մեկ կոչ կա, այն է` ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։
 

Նմանատիպ նյութեր