211652_close_icon
views-count983 դիտում article-date 14:07 12-06-2015

Մասաչուսեթսի ռաբբիները Թուրքիային, ԱՄՆ-ին ու Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ռաբբիների վարչությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնել՝ աշխարհին կոչ անելով ճանաչել «1915-1923-ին Անատոլիայում կատարվածը», գրում է armenianweekly.com-ը: «Մենք Անատոլիայի անապատներում Օսմանյան կայսրության կառավարության կողմից իրականացված վայրագությունների համընդհանուր ճանաչման կոչ ենք անում: Միայն ճշմարտությունն ընդունելով կարող ենք երաշխավորել «Այլևս երբեք»-ը», – նշված է տարածված հայատարարության մեջ: Ռաբբիները իրենց կոչում հիշեցրել են Մորգենթաուի վկայությունների, ճշմարտության անհրաժեշտության և Էլի Ուիզելի մտքի` լռությամբ հայերին կրկնակի չսպանելու մասին.«Մենք հիշում ենք հարյուրավոր հայ մտավորականների, գրողների, նկարիչների, բժիշկների, իրավաբանների, համայնքային և քաղաքական առաջնորդների ձերբակալությունները 1915-ի ապրիլի 24-ին: Հիշում ենք անապատում մահվան երթերը, իրենց պատմական հայրենիքում սպանված 1.5 միլիոն հայերին, կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի և մյուսների կոչն աշխարհին՝ արձագանքել այդ ամենին: Մենք հիշում ենք շարունակվող ժխտողականությունը և ամոթը՝ մերժելով ճանաչել կատարվածն ու կոչել այն ինպես որ եղել է»: Այսպիսով կոչ է արվում օսմանյան թուրքերի ժառանգներին ճանաչել, իսկ ԱՄՆ-ի հրեական համայնքին ճանաչել ու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության հարցում մինչ օրս իրենց լռության համար:

Նմանատիպ նյութեր