211652_close_icon
views-count36157 դիտում article-date 13:30 19-07-2023

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ Մուսալեռ գյուղում նախկին փոստի շենքի պատը փլուզվել և փակել է ճանապարհը․ օպերատիվ է գործել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմը, իսկ «Գազպրոմ Արմենիան» «ուղտի ականջում քնած է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մուսալեռ գյուղում նախկին փոստի շենքի գլխավոր պատը փլուզվել է։

Ինչպես դեպքի վյարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Մուսալեռ գյուղի Արցախի փողոցում, խորհրդային տարիներին կառուցված, վերջին տարիներին  չշահագործվող փոստի շենքի մի ամբողջ պատ փլուզվել է։ 

Փլուզման հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի և վնասվել են նաև բնակիչներից մեկի տունը սնուցող գազախողովակները, կոտրվել են նաև գազախողովակի երկաթե սյուները։ 

Դեպքի մասին գիշերն իմանալով, դեպքի վայր է ժամանել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, ում հանձնարարականով էլ՝ այսօր իր տեղակալի գլխավորությամբ՝ դեպքի վայր են բերում ծանր տեխնիկա, որպեսզի ճանապարհը բացեն, հեռացնեն քարերն ու հողը;

Բարեբախտաբար, փլուզման հետևանքով տուժածներ չկան։ 

Եթե Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից օպերատիվ աձագանքել են, ապա երեկվանից «Գազպորմ Արմենիա»-ի Արմավիրի մարզի ԳԳՄ-ի պատասխանատուները կարծես՝ մտահոգված չլինեն խնդրով, չեն էլ բարեհաճում ժամանեն՝ գազաախողովակը կարգի բերելու համար, որպեսզի բնակիչը դարձյալ ունենա գազ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր