62406 դիտում
10:54 16-10-2021
Խոշոր ավտովթար՝ Երևանում. KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը, օպերատիվ են գործել միայն հրշեջ-փրկարարները, իսկ պարեկային ծառայությունը, ասես, «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00ի սահմաններում Սևակ Ղուկասյանը իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր փողոցի թիվ 48 տան դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ.ամբողջովին բենզաբակի պարունակությունը դատարկվել էր։
Արդեն 2 ժամից ավելի է, քաղաքացիներն իրենց ուժերով վերամբարձ կռունկով փորձում են դարձի բերել ճանապարհը մասամբ փակած բեռնատարը, սակայն տեղում պետք է լինեին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, իսկ նրանք ասես հօդս են ցնդել. չկան ու չկան, և քաղաքացիները վտանգավոր պայմաններում փորձում են ավտոմեքենան դարձի բերել, մինչդեռ, եթե պարեկները տեղում լինեին, կսահմանազատեին տարածքը, որոշ ժամանակ երթևեկություը կդադարեցնեին, որպեսզի մարդիկ անվտանգ աշխատեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրվա պատասխանատուն պարեկային ծառայության Երևանի գնդից Արամ Դադոյանն է, ով նախկին «գաիշնիկ» է, ով, չգիտես ինչու, ծառայությունը կանոնավոր չի կատարում, հակառակ դեպքում այստեղ պետք է անվտանգությունը պահպանեին պարեկները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+