60772 դիտում
23:33 19-07-2023
Արմավիրի մարզում թաղման ժամանակ դանակահարել են 24-ամյա երիտասարդին. բժիշկերը պայքարում են նրա կյանքի համար. ժամանել է մարզի ոստիկանապետը
Այսօր՝ հուլիսի 19-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղում թաղման ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել, և վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Երասխահուն գյուղում թաղման արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ 24-ամյա Արկադի Ս.-ի և Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում ծնված 50-ամյա Բորիս Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Բ. Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Արկադի Ս.-ին՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանները այնուհետև ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Բորիս Ա.-ին և հանցագործություն գորիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։