1126 դիտում
14:59 20-07-2023
Որոշ բուհերի ցուցանիշներ շատ մտահոգիչ են. մտածելու շատ բան ունենք. ԿԳՄՍ նախարարը թվեր ներկայացրեց
Մեր այն դիմորդները, որոնք դուրս են մնացել առաջին փուլի մրցույթից, ունեն հնարավորություն դիմելու եւ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու, որոնք հիմնական փուլից հետո թափուր են: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարի մեր դիմորդների թիվը 13․314 էր, որը համադրելի է նախորդ 2 տարիների թվի հետ: Ընդունվածների թիվը 9․147 է, որը ևս մոտավորապես համադրելի է նախորդ տարիների հետ: Անվճար տեղերի թիվը եղել է 2․128, որից ընդունվել են 1․782-ը, որը 83,7 տոկոսն է:
Վճարովի տեղերը հատկացված են եղել 15․984-ի չափով, ընդունելությունն իրականացվել է 7․242-ի չափով: Սա իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, որը 45,3 տոկոս է: Սրա մեջ մտնում են թե պետական, թե ոչ պետական բուհերի ցուցանիշները: Օրինակ, ոչ պետական բուհերի պարագայում 3․700-ից ավելի տեղ է հատկացված եղել, որից ընդունելությունը շուրջ 3 տոկոս է: Այսինքն գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ պետական բուհերում: Սա ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք , թե ինչպես ենք այս մասնագիտություններն ու տեղերը պլանավորում: Արդյոք այս 15․984 վճարովի տեղերը իրոք հենց այն ուղղություններն են, որոնցով կրթությունը պետք է իրականացվի:
Իհարկե, այստեղ ունենք ցուցանիշներ, որոնք հատակապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով: Շատ ցածր է շարունակում մնալ ագրարային ուղղությամբ ընդունելությունը: Ագրարային համալսարանում ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում: Իհարկե, շատ մեծ աշխատանք։ կա անելու, որին էլ ուղղված է մեր բարեփոխումների պրոցեսը»,- հայտարարեց նախարարը:

Նմանատիպ նյութեր
4628 դիտում
18:30 08-06-2020
Ունենք 403 ծանր, 94՝ ծայրահեղ ծանր հիվանդ․ Առողջապահության նախարարը նոր թվեր ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9103 դիտում
13:47 19-03-2020
Շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի 64 օրվա պաշար. Փաշինյանը թվեր ներկայացրեց
9742 դիտում
13:10 24-09-2021
Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք. Անահիտ Ավանեսյանը թվեր ներկայացրեց
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան