856 դիտում
16:42 20-07-2023
«Ցեմենտել ենք» մեր արտահանման սահմանները, որ թույլ չտանք որևէ ընկերություն հայտնվի պատժամիջոցների ռիսկի տակ. Քերոբյան
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ հայկական ընկերությունները Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պայմաններում չհայտնվեն երկրորդային պատժամիջոցների տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կառավարությունը հայտարարել է, որ չնայած չի միանում սանկցիաներին, այնուամենայնիվ, ամեն ինչ անում է, որ Հայաստանի ընկերությունները երկրորդային սանկցիաների տակ չընկնեն»,-ասաց Քերոբյանը:
Նախարարը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ կառավարությունը երևացող և չերևացող բազմաթիվ որոշումներ է կայացնում, օգնում է տնտեսավարողներին պատժամիջոցները չշրջանցելու հարցում:
«Նաև մենք արտահանման վերահսկողության որոշակի մեխանիզմ ենք դրել, ըստ որի՝ որոշակի կատեգտորիաների ապրանքների արտահանումը միայն մեր հսկողության ներքո է իրականացվում: Սրանով, ըստ էության, մենք «ցեմենտել ենք» մեր արտահանման սահմաններն այնպես, որ թույլ չտանք, որ որևէ ընկերություն ընկնի այդ ռիսկի տակ»,-ասաց Քերոբյանը:

Նմանատիպ նյութեր
3812 դիտում
21:53 26-11-2021
Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. Պուտինը` Փաշինյանին
1426 դիտում
16:01 29-02-2024
«Թալանվել է մեր կենսագրության մեծ մասը, մենք պետք է թույլ չտանք, որ թալանեն մեր ապագան». Բագրատ Սրբազան
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»