211652_close_icon
views-count1153 դիտում article-date 17:21 20-07-2023

Բելառուսի բանակն ու «Վագները» համատեղ զորավարժություններ են անցկացնում Բելառուսի արևմուտքում՝ Լեհաստանի սահմանի մոտ

Բելառուսի արևմուտքում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, մեկնարկում են երկրի զինված ուժերի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության համատեղ զորավարժությունները, հաղորդել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Առաջիկա մեկ շաբաթում հատուկ նշանակության ստորաբաժանումները «Վագների» ներկայացուցիչների հետ մարտական-ուսումնական առաջադրանքներ կկատարեն «Բրեստսկի» զորավարժարանում»,- մանրամասնել է ռազմական գերատեսչությունը։

«Վագների» զինյալները Բելառուս էին տեղափոխվել հունիսի 24-ի անհաջող խռովությունից հետո՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդության արդյունքում։ Նախօրեին սոցիալական ցանցերում մի տեսագրություն է հայտնվել, որում «Վագների» ղեկավարներ Եվգենի Պրիգոժինն ու Դմիտրի Ուտկինը խոստանում էին «Բելառուսի զինված ուժերը աշխարհի 2-րդ հզորագույն բանակի վերածել»։

Նմանատիպ նյութեր