1099 դիտում
09:18 22-07-2023
Արցախի ԱԺ նախագահի ուղերձի հիմնական շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ում մշակված թեզեր էին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների ղեկավարներին։ Ի դեպ, ուղերձում բավական տարօրինակ (մեղմ ասած) ձևակերպումներ կային, որոնք հայաստանյան հանրային տիրույթում կոշտ քննարկման ու քննադատության արժանացան։ Հրապարակված տեքստում ասվում էր, թե «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք կողքի, այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի ԱԺ նախագահի ուղերձի հիմնական շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ում մշակված թեզեր էին: Ավելին, մենք դեռևս նախօրեին տեղեկություն էինք ստացել, որ տարբեր տեքստեր են պատրաստվում ուղարկել Արցախի իշխանություններին, որոնցում ներառված են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից տիրաժավորվող թեզեր, որոնք աստիճանաբար պետք է հրապարակ նետվեն:
Հավելենք նաև, որ ավելի ուշ Թովմասյանը փորձել էր սեփական խոսքը խմբագրել և պարզաբանմամբ հանդես գալ, թե հատկապես ինչ է նկատի ունեցել «բազմազգ երկիր» և «հազարամյակներով կողք կողքի» ապրել ասելով, բայց դրանից խոսքի էությունը չի փոխվում, ինչպես և չի փոխվում այն հանգամանքը, որ փաստացի Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշումներ բանեցնել Արցախի իշխանությունների նկատմամբ և ազդել նրանց վրա»։
Մանրամասն՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
913 դիտում
07:39 09-03-2024
Ո՞րն էր ինքնագովերգման «շնորհավորական ուղերձի» հիմնական շեշտը. «Փաստ»
2558 դիտում
10:44 27-02-2019
Կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում. «Փաստ»
1313 դիտում
10:55 05-06-2021
Իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ընդամենը կեղծ թեզեր են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը