111303 դիտում
10:35 22-07-2023
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ Nissan Skyline-ը մխրճվել է բեռնատար Mercedes-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Երվանդ Տ․-ն իր վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում մխրճվել է ճանապարհի աջակողմյան մասում կայանված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հաբիբ Մ․-ին պատկանող Mercedes մակնիշի բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երվանդ Տ․-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Հիվանդանոց են տեղափոխվել նաև Nissan-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Ղուկաս Ս.-ն, 33-ամյա Զորիկ Հ.-ն, 33 -ամյա Գևորգ Կ.-ն և 32-ամյա Մերուժան Հ.-ն։
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վարորդը գիտակցության չգալով՝ շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Տեղում ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Նիկողոսյանի գլխավորությամբ, տարածքը սահմանազատել են, որպեսի հետարքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուլթանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչ հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ավտոմեքենան այնպես էր մխրճվել բեռնատարի մեջ, որ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կարողացան այն դուրս բերել բեռնատարի տակից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+