211652_close_icon
views-count1030 դիտում article-date 12:44 22-07-2023

Ուկրաինայի նպատակն է ազատագրել Ղրիմը զավթիչներից, այն մեր երկրի ինքնիշխան տարածքն է․ Զելենսկի

Ղրիմի կամուրջն Ուկրաինացի պաշտպանների օրիկնական թիրախ է։ Այն պետք է չեզոքացնել, քանի որ օկուպանտներն այն օգտագործում են պատերազմի համար։

Այս մասին Ասպենի անվտանգության ֆորումում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրել է РБК-Украина-ն։ 

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայի նպատակն է «ազատագրել Ղրիմը զավթիչներից», քանի որ «այն մեր երկրի ինքնիշխան տարածքն է և մեր ժողովրդի անբաժանելի մասը»։

Ըստ Զելենսկու՝ Ղրիմի կամուրջը պարզապես «փոքր լոգիստիկ ճանապարհ» չէ, քանի որ դրա օգնությամբ «ռուսական զորքերը զինամթերք են ստանում ու ռազմականացնում ամբողջ թերակղզին»։

«Մեզ համար սա թշնամու օբյեկտ է, որը կառուցվել է օրենքից դուրս, միջազգային իրավունքից և գործող նորմերից դուրս։ Հետևաբար սա է մեր նպատակը։ Եվ ցանկացած նպատակ, որը բերում է պատերազմ, ոչ թե խաղաղություն, պետք է չեզոքացնել»,- ընդգծել է նախագահը։

Նմանատիպ նյութեր