37349 դիտում
23:49 22-07-2023
Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Mazda-ով, Ոսկետափ գյուղում, հայտնվել է ջրատարում. մայրն ու 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար Է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում 31-ամյա Էլզա Գ.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Վեդու» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգնություն են ցուցաբերել վարորդին և նրա 3 անչափահաս ուղևորներին:
Վերջիններս տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո մայրը հայտնել է, որ ինքը և իր երեխաները չեն տուժել և հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությաւն Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+