211652_close_icon
views-count42604 դիտում article-date 12:11 24-07-2023

Խոշոր չափի գողություն Դավիթաշենում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբում․ կասկածյալն ու տուժածը նշված ակումբի անվտանգության աշխատակիցներ են

Հուլիսի 20-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Վարդան Գ․-ից, ով հայտնել է, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցի 5 հասցեում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբի իր աշխատասենյակից, իրեն անհայտ հանգամանքներում՝ գողացել են այնտեղ եղած խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպեր լիազորի գլխավորությամբ։

Արդեն տեղում Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 25-ամյա Գուրգեն Ա․-ն, ում հետ կատարված բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայանում է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք։

Դեպքի փաստով Դավիթաշենի բաժանմունքում նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Վարդան Գ․-ն և կասկածյալ Գուրգեն Ա․-ն աշխատում են «Ռիբոկ» սպորտային ակումբում որպես անվտանգության աշխատակից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր