34451 դիտում
22:17 24-07-2023
Արտակարգ իրավիճակ Երևանի Արաբկիր վարչական շրջանում. խաղահրապարակում հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ կոտրելով գազախողովակներն ու երկաթե սյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում՝ Գրիգոր Արծրունի փողոցի 28 շենքի բակում, հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկանալով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հանձնարարականով, ժամանել են թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները և Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի ծառայողները:
Այս պահին մասնատում են ծառը, սակայն նշված բակում բազմաթիվ վտանգավոր ծառեր կան, որոնք արմատից փչացած են և ամեն պահի հնարավոր է տապալվեն:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «10 տարի է՝ էս մեր բակի խաղահրապարակում ծառերը իսկական պատուհաս են դարձել և ամեն անգամ, երբ քամի է լինում, ահը սրտներիս երեխեքին բակից տանում ենք տուն: Երջանիկ պատահականություն է, որ երբ այսօր ծառը տապալվեց, բակում երեխաներ չկային, բայց վնասվել են գազախողովակները, լվացքի համար նախատեսված երկաթյա սյունը նույնպես տապալվել է, բայց հիմա էս տապալած ծառը հեռացնում են, իսկ մյուսները՝ չգիտենք երբ կհեռացնեն: Բազմաթիվ անգամ պատկան մարմիններին ահազանգել ենք, խնդրել ենք, հորդորել ենք, ամեն անգամ գալիս նայում են, ասում են կլուծենք, բայց գնում են ու հարցը դառնում է «էշ մի ստակի, գարուն կգա, յոնջեն կբուսնի»: Գոնե այս դեպքից հետո պատասխանատուները դուրս գան «ջայլամի կեցվածքից» ու խնդիրը լուծեն, հակառակ դեպքում չի բացառվում, որ եթե մի օր ծառերից մեկը տապալվի, ողբերգական դեպք լինի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։