211652_close_icon
views-count781 դիտում article-date 11:17 25-07-2023

Թուրքիայում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ

Թուրքիայի կենտրոնական մասում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոզան (Ադանայի նահանգ) քաղաքից 18 կիլոմետր հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 88,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։

Տուժածների մասին տեղեկություն չի եղել։

Նմանատիպ նյութեր