211652_close_icon
views-count886 դիտում article-date 13:52 25-07-2023

2022-ին ռեկորդային թվով՝ շուրջ 100 հազար ռուս է արտագաղթել Թուրքիա․ Turkstat

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը՝ Turkstat-ը, հրապարակել է երկրում 2022 թվականի միգրացիոն հոսքերի տվյալները։

Դրանցից հետևում է, որ թեև միգրանտների ընդհանուր հոսքը երկիր նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ մեկ երրորդով, սակայն ռուսների մասնաբաժինը միգրանտների այս տարվա թվի մեջ հասել է ռեկորդային մակարդակի։

Թուրքիա արտագաղթած 400 հազար օտարերկրյա քաղաքացիներից ամենամեծ խումբը կազմել են ռուսները՝ 25 տոկոս, կամ մոտ 100 հազար մարդ։ Նրանց հաջորդում են ուկրաինացիները՝ 32 հազար 500 մարդ կամ 8,1 տոկոս։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի համեմատությամբ, Թուրքիայում կացության թույլտվություն ստացած ռուսների թիվն աճել է 77 տոկոսով, նշում է Վիճակագրության ինստիտուտը։

Նմանատիպ նյութեր