781 դիտում
17:30 25-07-2023
Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում. Փաշինյան
Ռուսաստանի բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է, բայց դա նվազել է ոչ թե այն պատճառով, որ նրանք չեն ուզում հարցի կարգավորում, այլ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված այն էներգիան, որ կներդնեին այս հարցում, հիմա չեն ներդնի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե հաշվենք, թե վերջին տարիներին որտեղ եմ ավելի շատ հանդիպումներ ունեցել կամ որ հարթակներում եմ բանակցել, միանշանակ արևմտյան հարթակները կգերակշռեն: Բայց դա նրանից չէ, որ մենք ուզեցել ենք, որ Ռուսաստանը դուրս մղվի կամ Արևմուտքը դուրս մղվի, օբյեկտիվ հանգամանքների պատճառով է այդպես ստացվել»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում մեր ընթացիկ իրավիճակի հետ կապված, մենք տեսնում ենք, որ ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում:
Հարցին՝ Հայաստանը քայլեր անո՞ւմ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնվի, վարչապետը պատասխանեց. «Հայաստանը քայլեր անում է, որ բանակցությունները մաքսիմալ արդյունավետ առաջ ընթանան: Իրականում Մինսկի խմբի համանախագահությունը ոչ ոք չի լուծարել: 2022-ի փետրվարին համանախագահողներն ասել են, որ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված համանախագահողների մի մասը հրաժարվել է շփվել մյուս մասի հետ, որը բովանդակային առումով բացարձակ կապ չունի ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Ղարաբաղի հետ: Հիմա մի X պահի կարող են որոշել, նորից շփվել իրար հետ: Հայաստանի ու Ադրբեջանի տիրույթից դուրս կարող են նաև այլ պրոցեսներ լինել»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված