211652_close_icon
views-count44611 դիտում article-date 22:41 25-07-2023

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում. ծառերը տապալվել են ու փակել ճանապարհը. օպերատիվ են գործել ՊԾ Գեղարքունիքի մարզի պարեկներն ու տեղի ճանշինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում, ուժեղ քամու հետևանքով մի քանի ծառեր տապալվել ու փակել էին ճանապարհը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկ Կարապետ Նավասարդյանն ու կրտսեր պարեկ Կարո Խաչատրյանը, մինչև օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները, ովքեր հատուկ միջոցներով մասնատել են ծառերը, և ճանապարհը դարձել է անցանելի: 

Այդ ընթացքում պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի երթևեկությունը չխոչընդոտվի և ճանշինակաները աշխատեն: 

Բարեբախտաբար ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր