211652_close_icon
views-count1273 դիտում article-date 11:30 26-07-2023

Ալյուր, ձեթ, մանկական սնունդ, դեղորայք. Երևանից 19 բեռնատար է մեկնել ԼՂ, որը նախատեսվում է ՌԴ խաղաղապահների միջոցով փոխանցել արցախցիներին

Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար ուղևորվել է Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին։

Բեռը տեղ հասցնելու հետ կապված՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Գրում է 1lurer.am-ը։

«Մեր հիմնական նպատակն այս պահին մեր հիմնական բեռը տեղը հասցնելն է»,- ասաց Վարդան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ 19 բեռնատարներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք:

Նմանատիպ նյութեր