211652_close_icon
views-count1708 դիտում article-date 23:22 04-02-2021

Այսուհետ նախատեսվում է արցախցիներին աջակցության գումարները տրամադրել բանկային քարտերի միջոցով

Առաջիկայում նախատեսվող սոցիալական ծրագրերից առավել մատչելի կարգով օգտվելու նպատակով նախատեսվում է աջակցության գումարները տրամադրվել բանկային քարտերի միջոցով։ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հորդորում է արցախցիներին քարտ ձեռք բերել նախընտրած բանկից։ «Դա հնարավորություն կտա խուսափել Արցախփոստում առկա հերթերից, ինչպես նաև ամեն ամիս աջակցությունը ստանալ քարտի միջոցով՝ առանց լրացուցիչ դիմում գրելու։ Այն քաղաքացիները, ովքեր չունեն բանկային քարտեր, խնդրում ենք ցանկացած բանկից ստանալ քարտ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Երեխաներին տրվող աջակցությունը կփոխանցվի ծնողի բանկային քարտին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր