211652_close_icon
views-count51416 դիտում article-date 11:35 27-07-2023

Պարզվել է երեկ Արագածոտնի մարզում արշավորդների մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 17, այդ թվում՝ 3 անչափահաս վիրավոր ուղևորների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes Sprinter-ը վարել է Երևանի բնակիչ 37-ամյա Արամ Վ.-ն, իսկ ГАЗ 53-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Կարապետ Ս.-ն: 
Վթարի հետևանքով հիվանդաոց են տեղափոխվել ուղևորներ՝ Երևանի բնակիչ 30-ամյա Մանյա Մ.-ն, Երևանի բնակիչ 20-ամյա Միլենա Վ.-ն, Երևանի բնակիչ 51-ամյա Աշխեն Դ.-ն, Երևանի բնակիչ 63-ամյա Քնարիկ Ղ-ն, Երևանի բնակիչ 38-ամյա Լիլիթ Ա-ն, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Մարիա Մ.-ն, Երևանի բնակիչ 9-ամյա Տաթևիկ Գ-ն, Երևանի բնակիչ 42-ամյա Էլիզաբեթ Ս.-ն, Երևանի բնակիչ 50-ամյա Լիլիթ Դ.-ն, Երևանի բնակիչ 72-ամյա Զվարթ Ղ.-ն, Երևանի բնակիչ 20-ամյա Անի Հ.-ն, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի 46-ամյա Ազնիվ Ղ.-ն, Երևանի բնակիչ 40-ամյա Աստղիկ Ա.-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Լարիսա Հ.-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Անժելա Գ.-ն, Երևանի բնակիչ 71-ամյա Մարիա Ա.-ն, Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Մ.-ն:

Եվս 3 հոգի հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհի 94 կմ հատվածում, բախվել են Mercedes Sprinter  միկրոավտոբուսն ու և ГАЗ-53 մակնիշի բեռնատարը: Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» և «Ծաղկահովիտի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր