81219 դիտում
20:16 04-07-2018
Պարզվել է երեկ Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացած BMW-ի վարորդի և Нива-ի վիրավոր ուղևորների ինքնությունը. վիրավորներն ընտանիքի անդամներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի, ոստիկանության Նաիրիի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ հուլիսի 3-ին, Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ BMW մակնիշի ավտոմեքենան վարել է Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի բմակիչ՝ 29-ամյա Տարոն Գալստյանը, ВАЗ –ը վարել է Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ՝ 33-ամյա Սամվել Գրիգորյանը։
Վթարի հետևանքով BMW-ի վարորդ Տ. Գալստյանը տեղում մահացել էր, իսկ Нива-ի վարորդ Ս. Գրիգորյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 29-ամյա Լուսինե Ավետիսյանը, 3-ամյա Յաննա Գրիգորյանը և 2-ամյա Դաննա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ երեխաները՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդն ու Լ. Ավետիսյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Нива-ի վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Նշված տեղեկությունը հերքելու կամ հաստատելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/03/1099981/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։10-ի սահմաններում Արա գյուղի 1-ին փողոցի սկզբնամաում բախվել էին BMW մակնիշի 34 ՍV 659 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 4095 AL տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել էին՝ մի մասը՝ Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հովհաննես Ազարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռուբիկ Հակոբյանի, ավագ քննիչ Սարգիս Դադոյանի և քննիչ Ռազմիկ Արսենյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ռ. Հակոբյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+