907 դիտում
12:08 27-07-2023
Հումանիտար օգնությունը հասել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, սակայն Ադրբեջանը անհասկանալիորեն խոչընդոտում է դրա մուտքը․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախ ուղարկվող հումանիտար օգնության մուտքը։
«Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։ Մենք խնդել ենք, որ ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցքի հատված, այս գործելակերպը անհասականալի է և անընդունելի։ Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն է, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այն օգտագործվում է որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար», - ասել է կառավարության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»