211652_close_icon

Խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոցի հայտնաբերում Երևանի գնդի պարեկների կողմից. պարեկները օպերատիվ տեղեկությունները ստացել էին րոպեներ առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count39396 դիտում article-date 14:44 27-07-2023
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային ՊԾ գոմարտակներ այլցելու ժամանակ ղեկավար կազմին հայտնել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով 2023 թվականը հայտարարվել է պայքար թմրամոլության դեմ ու դրա արդյունքում պարեկները նույնպես պետք է ակտիվ պայքար տանեն նման արատավոր երևույթի դեմ:

Վերջին ամիսներին Երևանի գնդի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի Լոռու և Տավուշի մարզերի գումարտակների պարեկները ակտիվ պայքար են ծավալել և շարունակում են ծավալել հայտնաբերելու համար այն անձանց, ովքեր առնչություն ունեն թմրամոլության հետ՝ այդ թվում թմրամիջոցների տարածման, օգտագործման մեջ: 

Պարեկները նաև հայտնաբերել են մեծ թվով անձանց, ովքեր Telegram-ի միջոցով իրենց սև գործն են արել՝ տարածելով փաթեթավորված թմրամիջոցներ: 

 ՊԾ Երևան քաղաքի գնդում երեկ հերթական անգամ ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոց: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում՝ ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայում թմրամիջոց կա:

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Անդրանիկ Մկրտչյանի և Վաղինակ Ավդալյանի գլխավորությամբ, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվում են Երևանի բնակիչներ 38-ամյա Հայկ Ս.-ն և 29-ամյա Ժիրայր Բ.-ն, ովքեր ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվում են Ոստիկանության Շենգավիթի բաժին: 

Արդեն տեղում Ժիրայր Բ.-ի մոտ հայտնաբերվում է 1 հատ կաթոցիչ՝ մոխրացված հետքերով, իսկ Հայկ Ս.-ի մոտ հայտնաբերվում է 0.89 գրամ «մարիխուանա» և 7.59 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: 

Նշված անձինք, հայտնաբերված թմրամիջոցների հետ միասին, Ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ավտոմեքենան էլ տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր