1735 դիտում
22:17 31-07-2023
Օպերատիվ բաժնի ծառայողները քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացու սպորտային կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 կտրող-ծակող առարկա
2023թ․ հուլիսի 28-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նախապես ստացված օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ի․ Ա․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․ Հ․-ին։
Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 կտրող-ծակող առարկա, հայտնում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Ս․ Հ-ն բանավոր հայտարարել է, որ բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը ցանկացել է փոխանցել կալանավորված անձին, իսկ կտրող-ծակող առարկաներից տեղյակ չէ և չգիտի, թե ինչպես են հայտնվել իր սպորտային կոշիկի մեջ։
Վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր
1021 դիտում
16:08 27-08-2024
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են նվագարկիչում թաքցված բջջային հեռախոս և 10 բաժանորդային քարտ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին