211652_close_icon
views-count4958 դիտում article-date 20:26 24-05-2019

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում առգրավվել է 261 խաղաքարտ, 180 հատ կտրող-ծակող գործիք և 14 բջջային հեռախոս

Մայիսի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 151 հատ կտրող-ծակող գործիք, 6 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, 3 լիցքավորիչ, էլեկտրական 2 սալիկ, 2 wi-fi սարք, 1 զույգ զառ, 2 ականջակալ։ Մայիսի 22-ին և 23-ին խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որի արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են գործարանային արտադրության 261 խաղաքարտ, 1 նարդի՝ 30 խաղաքարտով և 4 զառով, 29 հատ կտրող-ծակող գործիք, 8 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 7 կտրող-ծակող առարկա, 2 wi-fi սարք, 7 բաժանորդային քարտ և 1 ականջակալ։ Փաստերի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր