43084 դիտում
10:45 02-08-2023
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզի «Քարակիտուկ» սարամասում. 22-ամյա վարորդը УАЗ-ով բախվել է ծառին և կողաշրջվել. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն Նոյեմբերյան համայնքի «Քարակիտուկ» կոչվող սարամասում իր վարած УАЗ մակնիշի խոտի հակերով բեռնված ավտոմեքենայով ձորի մեջ բախվել է ծառին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղում մահացել է: Նրան հայտնաբերել են մեքենայից դուրս:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2 -րդ վաշտի 1 ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Բեգլարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+