211652_close_icon
views-count11179 դիտում article-date 13:55 02-08-2023

Ռեժիսոր Հայկ Բաբայանը նկարահանել է «Արարատի հակառակ կողմը» վավերագրական ֆիլմը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախորդ տարի այս օրերին՝ օգոստոսի 4-ին, երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը բարձրացավ լեգենդար և աշխարհահռչակ Արարատ լեռան գագաթը։

Ռեժիսորի խոսքով՝ Արարատ լեռան գագաթից, լանջերից, ստորոտից, ճանապարհներից, քարերից, հողից, ջրից, օդից, ձիերից և այն ամենից ինչից մեծ տպավորություն ստացավ, դեռ ամբողջապես կհասկանա և կզգա ժամանակի ընթացքում։

Ռեժիսոր Հայկ Բաբայանը ժամանակի սղության և այլ հանգամանքների պատճառով Արարատ լեռան վրա մեծ ուսումնասիրություններ և հետազոտություններ չի կարողացել իրականացնել՝ չնայած մեծ ցանկություն է ունեցել։

Արարատ լեռան մասին վերջինս ցանկանում է չշատախոսել. Արարատը պաթոսախեղդ բառերի լեռ չէ, այստեղ այլ զգացումներ և գաղափարներ կան։ Բազմաթիվ դժվարություններ և փորձությունների միջով են անցնում Արարատ բարձրացողները, շատերը նույնիսկ ճանապարհի կեսից կանգ են առնում և որոշ ժամանակ անց կրկին շարունակում բարձրանալը, շատերն էլ գագաթ չեն հասնում։

Ռեժիսոր Հայկ Բաբայանը արդեն նկարահանել է «Արարատի հակառակ կողմը» վավերագրական ֆիլմը, ինչին կանդրադառնանք ավելի ուշ։ Ռեժիսորն իր շնորհակալությունն է հայտնում Armenian Geographic կազմակերպությանը ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Shamshyan.com-ը ցուցադրում է բացառիկ լուսանկարներ Արարատ լեռան հակառակ կողմից և գագաթից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր