78583 դիտում
14:18 02-08-2023
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. Բյուրեղավանի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան շենքի բակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 74-ամյա Վաչագան Հ.-ն իր վարած ZIL մակնիշի աղբատար մեքենայով Բյուրեղավան քաղաքի թիվ 37 շենքի բակում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մնացական Ս.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Բյուրեղավան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են քաղաքացու մահը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատարներ Հրաչ Մկոյանի և Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Մարտիրոսյանն ու Գարուշ Բաղդասարյանը:
Վրաերթի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի և Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ZIL-ը հաշվառված է Բյուրեղավանի քաղաքապետարանի հաշվեկշռում և վարորդը աղբահանություն կատարելիս է եղել, երբ ավտոմեքենան հետընթաց է կատարել և տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+